ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար
Օգտակար ուտելիքները
Ճիշտ սնվելը նույնիսկ տարեց մարդկանց հնարավորություն է տալիս պահպանել երիտասարդությունը։ Որոշ տարիքից հետո խորհուրդ է տրվում սնունդը չափավորել` փոխարենն այն հագեցնելով վիտամիններով և հանքային նյութերով:
Դարչնագույն բրինձ
Շատերը խուսափում են ածխաջրերից` պատճառաբանելով, որ դրանք գիրացնող հատկություն ունեն։ Սակայն ածխաջրերը խիստ կարևոր են օրգանիզմում անհրաժեշտ էներգետիկ պաշարների մակարդակը պահպանելու համար։ Այս առումով հարկավոր է մշտապես հիշել մշակման չենթարկված բրնձից և ընդհանրապես հատիկավորներից ստացված սննդամթերքի մասին։ Այդ սննդամթերքի օգտագործումը կնպաստի մի շարք հիվանդություններից խուսափելուն, կիջեցնի արյան մեջ խոլեստերինի պարունակությունը, կկրճատի սրտանոթային հիվանդությունների հավանականությունը, կօգնի խուսափել ուղիղ աղու քաղցկեղից, լեղաքարային հիվանդությունից, շաքարային դիաբետից, ճարպակալումից: Մշակման չենթարկված բրնձից և հատիկավորներից պատրաստված կերակուրը կանոնավորում է նաև աղիների գործունեությունը, որը տարիքի հետ խաթարվում է և մշտական խնամքի կարիք ունի:
Հավկիթ
Հավկիթը հարուստ է սպիտակուցներով և լյուտեինով։ Վերջինն անհրաժեշտ է տեսողության համար և պաշտպանում է աչքերը կատարակտի առաջացումից։ Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ այս նյութերը, որոնցով հագեցած է հավկիթը, նվազեցնում են ինֆարկտի ու գլխուղեղի արյան զեղման հավանականությունը։
Կաթ
Տարիքի հետ օրգանիզմի կողմից կալցիումի պահանջն աճում է։ Այդ իսկ պատճառով շատ կարևոր է ամենօրյա սննդակարգում ներառել կալցիումով հագեցած մթերք։ Կալցիումը խիստ անհրաժեշտ է ոսկրային համակարգին, ինչպես նաև անփոխարինելի դեր ունի օսթեոպորոզի կանխարգելման հարցում։ Այս տեսակետից խորհուրդ է տրվում օգտագործել կովի ճարպազերծված կաթ, որը հարուստ է կալցիումով և շատ օգտակար է առողջության համար։
Սպանախ
Սպանախը վիտամին C-ի, A-ի, K-ի և հակաօքսիդանտների բնական աղբյուր է, որոնք կարևորագույն նշանակություն ունեն սրտամկանի ինֆարկտի, գլխուղեղի կաթվածի, օսթեոպորոզի և արթրիտի կանխարգելման գործում։
Ադամաթուզ
Ադամաթզի մեկ հասուն պտուղը պարունակում է 467 մգր կալիում, ինչն անհրաժեշտ է մկանների (մասնավորապես սրտամկանի) ամրության և առողջության համար։ Ադամաթուզը նպաստում է նաև զարկերակային ճնշման իջեցմանը։ Այս միրգը մկանաթելերի բնական աղբյուր է, որոնք ամրացնում են անոթների պատերը` կանխելով սրտանոթային հիվանդությունների զարգացումը։ Ադամաթզի օգտագործումը չեզոքացնում է ստամոքսում կուտակված աղաթթուն, ինչը մեծ նշանակություն ունի այրոցների բուժման պարագայում։
Հավի միս
Սա ''ամենաառողջ'' մսամթերքն է, որն օգտագործելիս անհրաժեշտ է հեռացնել կաշին և ուտել միայն կրծքամիսը, որում ճարպերի պարունակությունը քիչ է։ Հավի միսն օրգանիզմը սնուցում է սպիտակուցներով և միևնույն ժամանակ կանխարգելում ոսկրերի փխրունությունը։ Այս մսամթերքը պարունակում է սելեն, որը հայտնի է որպես հակաքաղցկեղային նյութ, ինչպես նաև B խմբի վիտամիններ, որոնք խթանում են ուղեղի աշխատանքը։
Սաղմոնաձկան միս
Սաղմոնաձկան միսը հարուստ է օմեգա-3 ճարպաթթուներով, որոնք իջեցնում են արյան մեջ խոլեստերինի պարունակությունը և կանխում թրոմբների գոյացումը։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ սաղմոնաձկան մսի օգտագործումը թեթևացնում է դեպրեսիվ վիճակները և նպաստում հիշողության բարելավմանը։ Այս մսամթերքը հարուստ է նիկոտինաթթվով, որը, ըստ գիտական տվյալների, պայքարում է ալցհայմերի հիվանդության առաջացման դեմ։
Հապալաս
Այս փոքրիկ ''հրաշքը'' հարուստ չէ կալորիաներով, սակայն դրան հակառակ պարունակում է մեծ քանակությամբ սնուցող նյութեր։ Հապալասը հագեցած է հակաօքսիդանտներով, որոնք օգնում են կանխարգելել կատարակտի, գլաուկոմայի, անոթների վարիկոզ լայնացման, թութքի, պեպտիկ խոցի և սրտանոթային հիվանդությունների առաջացումը։ Այս պտուղի օգտագործումը խորհուրդ է տրվում ուղեղի աշխատանքի խանգարման դեպքում, որն առաջանոււմ է գլխուղեղի կաթվածի հետևանքով։ Հապալասն անփոխարինելի դեր ունի նաև ստամոքսի խանգարման բուժման գործում:
Կանաչեղեն
Տարիքի հետ մարդու մոտ համային զգացողությունը բթանում է, և կերակուրը համեղ դարձնելու համար դրան հավելում են չափից շատ աղ, որը վնասակար է օրգանիզմին։ Մինչդեռ աղի փոխարեն խորհուրդ է տրվում կերակրին հավելել կանաչեղեն, մասնավորապես` չորացրած տարբերակով, ինչպես նաև համեմունքներ։ Թարմ կանաչեղենը կերակուրը դարձնում է դյուրամարս և համեղ։ Ձմռան ամիսներին, երբ դժվար է թարմ կանաչեղեն հայթայթելը, այդ նույն արդյունքին կարելի է հասնել կերակրի մեջ չորացրած կանաչեղեն օգտագործելու միջոցով:
Սխտոր
Սխտորի օգտագործումը նվազեցնում է օնկոլոգիական, սրտանոթային հիվանդությունների և գլխուղեղի կաթվածի առաջացման հավանականությունը։ Այն օժտված է հակաբորբոքային հատկությամբ, նվազեցնում է ցավային զգացողությունները և հոդաբորբային այտուցները։ Սխտորը շատ օգտակար է շաքարային դիաբետով տառապող հիվանդներին։ Տհաճ հոտից խուսափելու համար կարելի է օգտագործել սխտորային դեղապատիճներ։
Կարդացեք նաև
Գիտնականները հաշվարկել են, թե որքան ժամանակ է պետք անցկացնել բնության մեջ, որպեսզի դա, իսկապես, առողջության վրա դրական ազդեցություն ունենա: Հեղինակները նշում են, որ դա 2 ժամն է` յուրաքանչյուր շաբաթ: Եվ օգուտ ստանալու համար լրացուցիչ...
Սկրիպպսայի գիտահետազոտական ինստիտուտի (Scripps Research Institute) և Մեյո կլինիկայի (Mayo Clinic) գիտնականները ուսումնասիրել են բնական գունանյութ ֆիզետինի ազդեցությունը ծերության դեմ պայքարում...
Սկրիպպսայի գիտահետազոտական ինստիտուտի (Scripps Research Institute) և Մեյո կլինիկայի (Mayo Clinic) գիտնականները ուսումնասիրել են բնական գունանյութ ֆիզետինի ազդեցությունը ծերության դեմ պայքարում...
Նույն բարձի տևական օգտագործումը կամ անկողնային սպիտակեղենն ուշ-ուշ լվանալը կարող է առողջական խնդիրների հանգեցնել.
այդ թվում` ալերգիաների ու մաշկային հիվանդությունների...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն